Լրահոս
Քաղաքական
19:17
21.07.25
222

Փաշինյանը մոլորեցնում է, Ալիևը չի զիջում. ստի և ճշմարտության «Զանգեզուրի միջանցքը»

 

Սյունիքով բացվելիք ճանապարհի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումների միջև ճեղքը ավելի է լայնանում: Հայաստանի վարչապետի ասուլիսից հետո որոշել է խոսել նաև Ադրբեջանի նախագահը: Ալիևը ուղիղ ասել է, որ Հայաստանի գործն է իր տարածքում ճանապարհի արտապատվիրակումը, բայց Ադրբեջանի տարածքում օտար որևէ մեկը չի հայտնվելու: Ճանապարհի հայկական հատվածի վերաբերյալ էլ է իր պատկերացումները բացահայտել Ադրբեջանի նախագահը. չի ուզում այդ ճանապարհի վրա հայ սահմանապահներ տեսնել, իրենց մուտքը Հայաստան ու ելքը Նախիջևան պետք է անխոչընդոտ լինեն: