Լրահոս
Քաղաքական
10:00
01.07.22
863

Գինովցած Փաշինյանը Սպիտակցի Հայկոյին խոստացել է, որ վերջինս կերգի Հանրապետության հրապարակում՝ անկախության տոնին

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին «Factor.am»-ը գրել էր, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի միջոցառմանը, կառավարությունը 600 միլիոն դրամ է հատկացրել, և Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու նաև ռաբիսի արքա Սպիտակցի Հայկոն՝ Հայկ Ղևոնդյանը։ Դա պարզել էին վարչապետի աշխատակազմի հայտարարած գնման մրցույթի հրավերից։

Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է ծագել Սպիտակցի Հայկոյին գլխավոր հրապարակում «երգացնելու» գաղափարը։ Պարզվում է՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հերթական կերուխումին է մասնակցել՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրավերով։ Քեֆը ծաղկեցրել է Սպիտակցի Հայկոն, և վարչապետն այնքան է գինովցած եղել, որ հենց տեղում երգչին խոստացել է՝ «սեպտեմբերի 21-ին դու երգելու ես Հանրապետության հրապարակում»։ Ներկաները կարծել են, թե կատակ է, հաջորդ օրը կօյաղանա ու կհրաժարվի այդ մտքից։ Բայց որքան մեծ է եղել բոլորի զարմանքը, երբ գնումների թղթերում տեսել են Հայկ Ղևոնդյան անուն-ազգանունը»։