Լրահոս
Քաղաքական
21:52
28.06.22
116

Փաշինյանի «վզին դրա՞ծ է» Բերձորի հանձնումը. վարչապետը թուլացնում է ներքաղաքական օրակարգը. փորձագետ

Նիկոլ Փաշինյանի՝ երկուշաբթիի օն լայն ասուլիսից հետո ընդդիմությունը հրաժարվում է անգամ քաղաքական գնահատական տալ հնչած հայտարարություններին՝ պնդելով, որ վարչապետը հիմա արդեն ուղիղ տեքստով ասում է այն, ինչի մասին իրենք զգուշացնում էին ամիսներ:

Փաշինյանը, ըստ էության, հաստատում է, որ Բերձորը՝ շրջակա գյուղերով, կարող է հանձնվել Ադրբեջանին: Նա նաև հայտարարում է, թե Բաքուն նոր պատերազմի լեգիտիմություն է ձևավորում: