Լրահոս
Իրավական
13:30
15.11.25
374

Փաշինյանի գրառումները ներկայացրել ենք դատարանին. Սամվել Կարապետյանի պաշտպան

Img default alt hy

Փաշինյանի գրառումները ներկայացրել ենք դատարանին։

Այս մասին հայտարարել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արշակ Վարդանյանը։

«Ցանկացած միջնորդություն, որ քննվում է դատարանում, հետևյալ կանոնն ունի․ կալանքի միջնորդությունները քննվում են դռնփակ, բայց կողմը իրավունք ունի բարձրացնել դռնբաց քննարկելու հնարավորությունը, բայց քննիչը և դատախազը, որպես կանոն, հրաժարվում, խուսափում են դրանից։ Նրանք ունեն դրա օբյեկտիվ պատճառները, քանի որ այն, ինչ տեղի է ունենում նիստերի դահլիճում, վստահեցնում եմ ձեզ, յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ հարց է ծագելու՝ ի՞նչ մեղադրանք է սա։ Թե՛ կոչի, թե՛ փողերի լվացման դրվագներն առանձին երևույթ են, և քննիչի ու հսկող դատախազի եզրահանգումները տրամաբանության կանոններից դուրս են»,- նշել է նա

Նրա խոսքով՝ իրենք յուրաքանչյուր նիստով դատարաններին փորձում են ներկայացնել այն փաստարկները, որոնցով նախաքննական մարմինը կամ վարույթի հանրային մասնակիցները փորձում են դատարանին մոլորեցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։