Լրահոս
Քաղաքական
13:56
02.07.25
185

Փաշինյանի գլխին ինչ փչում է՝ գրում է, էս հլու-հնազանդ իրավապահներն էլ խելոք կատարում են․ Գեղամ Մանուկյան

Img default alt hy

«Տաշիր» ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակում քննչական գործողություններ են կատարվում. հարցնում եմ՝ ո՞ր քրեական գործի շրջանակում, ասում են՝ տաբեր տարիների, բայց նախաքննական գաղտնիք է, չենք կարող ասել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով քիչ առաջ դուրս եկավ «Տաշիր»–ի շենքից։

«Հայաստանում քրեաիրավական, կրոնական, արտաքին քաղաքականության և այլ բոլոր հարցերի համար խորհուրդ կտամ մեկ աղբյուրից օգտվել. Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։ Գլխին ինչ փչում է, առավոտ գրում է, էս հլու հնազանդ իրավապահներն էլ խելոք կատարում են։ Ինքն արդեն ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել է, աշխատանքից ազատել է։ Եթե այս օրենքը ընդունվի, սպասեք, որ ՔՊ պաշտոնյաներ ու նրանց կանայք տեղափոխվելու ենք ՀԷՑ»,-ասաց Մանուկյանը։