Լրահոս
Միջազգային
11:45
11.09.22
247

Պապուա Նոր Գվինեայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Img default alt hy

Պապուա Նոր Գվինեայում 7,6 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժը գրանցվել է շաբաթ օրը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կաինանտու քաղաքից 67 կիլոմետր դեպի արևելք։ Օջախը գտնվել է 61 կիլոմետր խորության վրա։

ԱՄՆ Եղանակային ծառայության նախազգուշացման համակարգը Պապուա Նոր Գվինեայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայտարարել էր ցունամիի սպառնալիքի մասին, այնուհետ չեղարկել ։

«Հիմք ընդունելով առկա տվյալները՝  երկրաշարժից հետո ցունամիի վտանը նվազել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։