Լրահոս
Հասարակական
23:58
21.11.24
275

Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության երկրորդ օրվա եզրափակիչ գոտեմարտերին

Img default alt hy

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է Երևանում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության երկրորդ օրվա՝ նոյեմբերի 21-ի եզրափակիչ գոտեմարտերին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Առաջնության երկրորդ օրվա գոտեմարտերի արդյունքում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Մասնավորապես, Տիգրան Մինասյանը (55 կգ) նվաճել է արծաթե, Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ)՝ բրոնզե մեդալներ։

Հնարավոր է սա 3 մարդ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 2 people նկարն է

Հնարավոր է սա 3 մարդ and տեքստ նկարն է