Լրահոս
Սփյուռք
11:10
18.06.25
682

Երբվանի՞ց է Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվում հանցագործություն. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Img default alt hy

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հավատացյալները պահանջում են Հայաստանի իշխանություններից դադարեցնել եկեղեցին պաշտպանող գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրենց կամայականությունները, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է թեմի հաղորդագրության մեջ։

«Երբվանի՞ց է ազգային սրբություններին հավատարմություն ցուցաբերելը և Հայ առաքելական եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվել հանցագործություն... Ցավալի և վիրավորական է, որ իշխանությունները արշավ են սկսել ազգն ու երկիրը պահպանելու համար ոչինչ չխնայող և իր բարի, հայրենասիրական գործերով ազգային բարերարի համբավ ձեռք բերած Կարապետյանի դեմ»։

Թեմից հավելեցին, որ խստորեն դատապարտում են իշխանությունների նման վարքագիծը, որը «վարկաբեկում է հայ ազգը՝ որպես հնագույն մշակույթի կրող»: