-
Միջազգային
Իրանը հայտարարել է երկրի հարավում ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին
23:5913.07.26 -
Հասարակական
Այս պահին խայտառակ վիճակ է Վրաստան-Հայաստան սահմանին, երեխաներ են ուշшգնաց եղել․ Panorama.am
23:4513.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի Գերագույն ռադան ստացել է վարչապետ Սվիրիդենկոյի հրաժարականի դիմումը
23:3013.07.26 -
Հասարակական
Ողբերգության պատճառ է դարձել փտած ծառը՝ Աշտարակի խճուղում. մահացել է Թուրքմենստանի 50-ամյա քաղաքացի
23:0013.07.26 -
Հայաստան
Ամուսնական առաջին գիշերից հետո ԱԱԾ-ն նորապսակներին հանել է «Փարավոնից». բողոքի ակցիա և վերջնագիր
22:0013.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ․ պատճառը հայտնի է
21:4613.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն հուլիսի 15-ին կփորձի համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը․ Կալլաս
21:3013.07.26 -
Տնտեսական
«Բարոյականությունից զուրկ» հայտարարություն և սպառնալիքներ. շառ ու փորձանքի մեջ են տնտեսվարողները
21:1513.07.26 -
Միջազգային
Իրանի նախագահը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումը
20:4613.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության և դիվանագիտության միջոցով․ Էրդողան
20:3513.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Նորապսակներին հանել են սենյակից առաջին գիշերից հետո. վերջնաժամկետ՝ Փաշինյանին
20:3013.07.26 -
Քաղաքական
Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ԱԺ աշխատակազմին պարգևատրելու որոշում է կայացրել
20:1113.07.26 -
Միջազգային
Ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև «տարածքային պատերազմը» թևակոխել է բաց փուլ․ Euractiv
20:0013.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Եվրոպայից նեղացած Ալիևը Հայաստանի համար «փրկություն» է անվանում Ադրբեջանի նավթը
19:4513.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
19:3913.07.26 -
Հայաստան
Տղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդները
18:5613.07.26 -
Միջազգային
Թրամփը մտադիր է փոխհատուցում պահանջել Հորմուզի նեղուցի վերահսկողության համար
18:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյունալի կրակոցներից շոկի մեջ են Արաբկիրում. մեկ ձերբակալվածի մասին է հայտնի
18:3013.07.26 -
Հասարակական
Իմ երեխաներին ես ո՞նց պահեմ, գործազուրկ նստել ենք տանը. Ծառուկյանին պատկանող ռեստորանի աշխատակից
18:1713.07.26 -
Հասարակական
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
17:2713.07.26 -
Քաղաքական
Բաքվում դատվում է հայի հավաքական խիղճն ու արժանապատվությունը․ Վահագն Սարոյան
17:1513.07.26 -
Հասարակական
Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար կառգրավեն նաև նրա ձիերը․ փաստաբան․ Armat Media
17:0213.07.26 -
Հասարակական
Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը
16:3813.07.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ թեժ գիշերից հետո Թեհրանը փակում է իր միջուկային օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի առաջ
16:2613.07.26 -
Միջազգային
Լեհաստանը հայտարարել է 150 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնելու մտադրության մասին
15:5813.07.26 -
Միջազգային
Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարաձգելու մասին օրենքները
15:3013.07.26 -
Հասարակական
Տոնը պետք է արտացոլի մեր ազգային, հոգևոր, բարոյական կողմերը. ի՞նչ կապ ուներ Պոսեյդոնը Վարդավառի հետ
15:1613.07.26 -
Հասարակական
Երևանում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
13:3813.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կհաստատի. Կալլասը մանրամասներ է հայտնել
13:2713.07.26 -
Միջազգային
Օդային թեժ հարձակումների ֆոնին Ուկրաինան նոր ՀՕՊ համակարգեր կարող է ստանալ
13:1213.07.26 -
Հասարակական
«Մուլտի Սթոունի» աշխատակիցները գնում են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչություն
12:4813.07.26 -
Հասարակական
Ես Արցախից եմ եկել, վարձով եմ ապրում, պարտքեր ունեմ, կառավարությունը իմ հարցը լուծելո՞ւ է. քաղաքացի
12:4213.07.26 -
Հասարակական
Պետք չի մուռը ժողովրդից հանել. «Նոյ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում
12:3813.07.26 -
Հասարակական
Կարող ա՝ իջնենք, Երևան-Սևան մայրուղին փակենք. «Մուլտի Սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են անում
12:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում. Թեհրանը հատուկ հայտարարություն է տարածել
12:3013.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվել է. առևտրային նավերը խուսափում են ազդանշաններ հաղորդելուց․ Bloomberg
11:5213.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը․ կան վիրավորներ
11:3213.07.26 -
Հասարակական
Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան
11:1713.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ներկայիս պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է․ Ալիև
10:5913.07.26 -
Միջազգային
Ալիևը բացահայտում է. ինչո՞ւ էին Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև հարաբերությունները լիովին խզվել
10:3713.07.26 -
Տարածաշրջան
«Միասին մենք ավելի ուժեղ ենք». Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին
10:2113.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ նախքան ԱԳ նախարարների հանդիպումը
10:1213.07.26 -
Միջազգային
Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է. երրորդ երկրները կդառնան թիրախ, եթե մասնակցեն Թեհրանի դեմ ագրեսիային
10:0713.07.26 -
Հասարակական
Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
23:2012.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars
22:4012.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios
21:5412.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն կարող է մեկնել ԱՄՆ՝ սենատոր Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու համար. ԶԼՄ
21:0012.07.26 -
Միջազգային
Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
19:5012.07.26 -
Հասարակական
«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
19:3212.07.26 -
Հասարակական
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
18:3512.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico
14:0012.07.26 -
Հասարակական
«Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր
12:4312.07.26 -
Հասարակական
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում․ «Հրապարակ»
10:5012.07.26 -
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26 -
Առողջապահական
Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել
18:1510.07.26
Ուզում եմ արձագանքել մի քանի թեզերի. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը
Արցախի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել ելույթով:
Ռուբեն Վարդանյանի խոսքը ներկայացվում է ստորև:
«Առաջին հերթին շնորհակալ եմ միասին անցած ճանապարհի և պարոն նախագահի կողմից իմ նկատմամբ հավատի համար, ինձ համար դա մեծ փորձ էր:
Դուք գիտեք, որ արդեն տասնյակ տարիներ գալիս էի Արցախ, ունեի մեծ կապեր, բայց սեպտեմբերի սկզբին հայտարարեցի, որ եկել եմ, որովհետև զգում եմ, որ մենք կանգնած ենք անդունդի եզրին՝ մինչև վերջ չգիտակցելով իրավիճակը: Ինձ համար դա Սարդարապատ էր: Երբ ասում եմ Սարդարապատ, ես հասկանում եմ ճգնաժամ, ուրիշ օրակարգ, և ինձ համարում եմ զինվոր, որն անում է ամեն ինչ, ինչ պետք է մեր հայրենիքի փրկության համար: Դրա համար, երբ ստացա այս հրավերը, այն ինձ համար անսպասելի էր, որովհետև ինքս ինձ խոսք էի տվել, որ պետական աշխատանքի չեմ անցնելու, բայց հասկացա, որ եթե իմ խոսքի տեր մարդ եմ, գալիս եմ պաշտպանելու իմ հայրենիքը, չի կարող լինել՝ ուզում եմ, չեմ ուզում, կարող եմ, չեմ կարող, եթե պետք է, ուրեմն այդպես է պետք անել:
Դա, իհարկե, դժվար որոշում էր ինձ համար: Մյուս կողմից էլ հեշտ էր, որովհետև ինքս ինձ համար որոշել էի, որ ես այստեղ եմ, մնալու եմ, ոչ մի տեղ չեմ գնալու, և եթե պետք եմ այս ուղղությամբ, ուրեմն այս ուղղությամբ կաշխատեմ, եթե ուրիշ ուղղությամբ կարող եմ պիտանի լինել իմ հայրենիքի համար, ուրիշ ուղղությամբ կաշխատեմ:
Այդ տեսանկյունից կարող է ինձ ավելի հեշտ է և´ պաշտոնը ստանձնելը, և´ հանձնելը: Մենք պատերազմի մեջ ենք, և այս ուղղությամբ էր պետք պայքարել, ես հուսով եմ, որ իմ պայքարը ինչ-որ ձևով օգնել է բոլորիս՝ միասին հաղթահարելու այդ դժվարությունը:
Ուզում եմ արձագանքել մի քանի թեզերի: Առաջինը, ինչու ես հրաժարական չտվեցի: Ուզում եմ, որ պարզ լինի, ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից:
Երկրորդը, վստահ եմ, որ մենք շատ ծանր ժամանակահատվածում շատ կարևոր գործ ենք արել, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այս ծանր ճգնաժամի պայմաններում՝ առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերվա 2-ը, առանց հոսանքի և գազի, ցույց տալով, որ որպես թիմ պատրաստ են ամեն ինչի: Դա ինձ համար շատ կարևոր փորձ էր, որի համար շատ շնորհակալ եմ: Երրորդը, դրսի ճնշումը իսկապես շատ մեծ էր, պարոն նախագահը ավելի շատ տեղեկություն ունի, և հասկանում է իրավիճակը: Բայց մենք ունենք դրսի աշխարհ և ներսի աշխարհ: Ինձ թվում էր, որ դրսի ճնշումը չի օգնում մեզ ներսում ունենալ իրավիճակ, որ զգանք, թե կարողանում ենք այս ճնշման դեմ պայքարել ավելի ուժեղ: Ես կառավարության 110 օրվա աշխատանքը ներկայացրել եմ պարոն նախագահին, և պատրաստ եմ այն ավելի մանրամասն ներկայացնել հանրությանը:
Աշխատանքն անելու համար սկզբում պետք է ճիշտ նախագիծ կազմես, էսքիզ ունենաս, հիմքը դնես, ներքին պատերը կառուցես։ Մենք տարբեր ուղղություններով արել ենք քայլեր, որոնք, իհարկե, ճգնաժամի պայմաններում բարդ էին, բայց ուրախությամբ կատարված աշխատանքի արդյունքները փոխանցում ենք պարոն Ներսիսյանին և հույս ունենք, որ նա այդ ուղղություններով աշխատանքները կշարունակի։
Գիտեմ, որ իմ՝ Արցախում մնալու հետ կապված ճնշում կա, բայց նշեմ, որ ես ոչ միայն չեմ գնալու, այլեւ չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի։ Ես ուրախությամբ կշարունակեմ զբաղվել այն գործունեությամբ, որն իրականացրել եմ մինչ այս։ Մեր հիմնադրամը՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը, արդեն բավական ծրագրեր արել է։ Պետք է ասեմ, որ դա պետական և մասնավոր հատվածի, Հայաստանի, Սփյուռքի, հայկական և ոչ հայկական հասարակական կազմակերպությունների միջև շատ կարևոր համագործակցության օրինակ էր։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, որովհետև եթե մենք խոսում ենք ապագայի մասին, շատ կարևոր է, որ այդ համագործակցությունը շարունակվի։
Մենք շարունակելու ենք ներդնել մեր ջանքերը և մեծ աշխատանք ենք անելու, որ հնարավորինս շատ հայեր գան Արցախ, որպեսզի ոչ միայն արցախահայերը միայնակ չզգան իրենց, այլև նրանք, որոնք հեռացել են Արցախից տարբեր ժամանակներում, այս ճգնաժամի ժամանակ վերադառնան՝ ավելի ուժեղացնելով մեր հայրենիքը։
Ինչպես արդեն նշել եմ, մենք ունենք ֆինանսական, կառավարման, ինչպես նաև հաջորդ ձմռանը նախապատրաստվելու խնդիրներ։ Այս ընթացքում մենք բավականաչափ փորձ կուտակեցինք, հասկացանք մեր բացթողումները, արձանագրեցինք, թե որ ուղղություններով են աշխատանքները կատարվել թերի։ Շատ կարևոր է, որ այս ամենից դասեր քաղենք և ամեն ինչ անենք, որ այդ թերացումները չկրկնվեն՝ թե՛ պարենի, թե՛ վառելիքի և թե՛ այլ խնդիրների հետ կապված։ Հիմա մենք շատ ավելի լավ ենք պատկերացնում իրավիճակը, քան մինչեւ շրջափակումը։
Ֆինանսական, կառավարման և այլ հարցերից ավելի կարևոր էր այն արձանագրումը, որ Ադրբեջանը, որը հույս ուներ մեզ ծնկի բերել, կոտրել, չարաչար սխալվեց։ Ադրբեջանը տեսավ, որ մենք դարձանք ավելի միասնական, և անգամ վերացան անտարբերության դրսևորումները։ Իսկապես շատ ոգևորիչ էր լսել, թե ինչպես էին մարդիկ տարբեր համայնքներում ասում՝ մենք պատրաստ ենք դիմանալ առանց գազի ու լույսի, միայն թե մեզ մի դավաճանեք և եկեք շարունակենք պայքարը։
Իսկապես շատ ծանր է ձեր պատասխանատվությունը, որպես նախագահ, որ ընտրվել է պատերազմից չորս ամիս առաջ, շատ ծանր վիճակում եք, այսքան ժամանակ տանում եք այդ ծանրությունը։
Ես վստահաբար եմ ասում, որ հաջողության հասնելու համար պետք է մոտեցումը լինի համակարգային, եթե չենք կառուցում համակարգ, եթե չենք ներդնում թափանցիկ, հետևողականորեն ստեղծված մեխանիզմներ, շատ դժվար է հասնել հաջողության։
Քննարկման թեմա չէ նաև այն, որ որևէ անձ չի կարող ավելի կարևոր լինել, քան մեր հայրենիքը։
Շատ կարևոր է նաև վստահությունը, հուսով եմ՝ մեր խոսքն իր արժեքն իսկապես չի կորցրել։ Ես վերանայեցի Ձեր ելույթները պատերազմից հետո, շատ փայլուն, խորը ելույթներ էին, պարո՛ն նախագահ։ Ես վստահ եմ, որ Ձեր խոսքերի տակ հիմա էլ կստորագրեք, պարզապես կցանկանայի, որ այդ խոսքերը գործի վերածվեին, շատ կարևոր է, որ մարդիկ չկորցնեն հավատն այդ խոսքերի նկատմամբ։
Ցավալի է, բայց իսկապես երբեմն մենք չենք կարող ասել այն, ինչ ցանկանում ենք, կամ ստիպված ենք դիմել այլաբանության։ Այդուհանդերձ, մարդիկ պետք է հավատան մեր խոսքին ու գործին։
Ես՝ որպես մարդ, որը մինչ այս 112 օրը չէր աշխատել պետական համակարգում, հասկացա, որ Արցախում կա ուժեղ կառավարման համակարգ, մեծամասամբ նվիրյալ պետական ծառայողներ։ Ամեն դեպքում այն մարտահրավերները, որոնք կան, մենք չեն կարող հաղթահարել միայն կառավարության ջանքերով։
Այն խնդիրները, որոնք մենք ունենք ֆինանսների, անվտանգության, սուբյեկտայնության վերաբերյալ, պահանջում են շատ լուրջ համագործակցություն, այդ պատճառով ես հույս ունեմ, որ մենք սրա կարևորությունը կհասկանանք, երբ կփորձենք օգտագործել Սփյուռքի ներուժը։
Քաղաքական դաշտն ունի իր օրենքները, և հնարավոր է, որ եթե մենք չլինեինք շրջափակման մեջ, այս ամենին այլ կերպ նայեինք։
Իմ ամենամեծ դժվարությունն այն է, որ ես չեմ կարողացել ապացուցել և բացատրել երկու բան՝ որ սա նորմալ իրավիճակ չէ, իսկ ճգնաժամն իր օրենքներն ունի։ Դա թերևս իմ ամենամեծ բացթողումներից մեկն է եղել։
Մյուս դժվարությունն այն էր, որ չկարողացա բացատրել, որ պայքար՝ նշանակում է, որ մենք ամեն օր հասկանանք, թե որոնք են մեր թույլ և ուժեղ կողմերը, ինչպես պետք է ամրապնդենք մեր դիրքերը, ինչպես կարողանանք օգտագործել մեր սահմանափակ ռեսուրսները։
Մեր պայքարը միայն զենքով չէ, և տնտեսության, և տեղեկատվության դաշտում է: Այս 112 օրը բերեց փոփոխություններ, որոնք անխուսափելիորեն ցույց տվեցին նոր իրավիճակ, նոր Արցախ:
Մի կողմից, մենք բոլորս մի նավակի մեջ էինք, և այդ նավակը մեզ բոլորիս միացրեց, բայց մյուս կողմից, մենք տեսանք անթույլատրելի օրինակներ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ, որ մարդկանց մի հատվածի մոտ չկա այդ անթույլատրելիության գիտակցումը. երբ, օրինակ, դու ճգնաժամային իրավիճակում բարձրաստիճան պաշտոնյաներին ուղարկում ես բանջարեղեն և մրգեր, ինքդ լինելով բարձրաստիճան պաշտոնյա… Հարցը այն չի, որ դա լավ բան չի, հարցն այն է, որ այդ մի քանի տասնյակ մարդուց միայն մի քանի հոգին դա հետ ուղարկեցին՝ երևույթը համարելով անընդունելի: Ինձ համար ցավալի է, որ այս շրջափակման մեջ անանաս կամ թարմ վարդեր բերելը նորմալ է ընդունվում, բայց, իհարկե, ես գիտեմ, որ այդ մարդկանց թիվը փոքր է: Ինձ ավելի շատ անհանգստացում է ոչ թե նրանց արածը, այլ այն, որ մենք դա նորմալ ենք համարում: Երկրորդը, պատժելու մեխանիզմը չկար: Մենք պարոն Ներսիսյանի հետ այդ հարցը շատ ենք քննարկել՝ այս իրավիճակում ինչն է պատժելի, ինչը ոչ:
Ինձ համար չկան նախկիններ, սորոսական, կան մարդիկ, ովքեր պատրաստ են այս ռազմական իրավիճակում գործ անել, և ովքեր պատրաստ են, իրար հետ մեջք մեջքի տված առաջ գնալ, հետ չենք նայում: Ովքեր պատրաստ չեն, իրենք պետք է կամ պատժվեն կամ դուրս գան այստեղից, որովհետև իրենք չպետք է խանգարեն մեր գործին:
Իմ մոտեցումը գուցե շատ կտրուկ էր, բայց ես չեմ ափսոսում դրա համար: Վերջերս Նժդեհի գիրքն էի կարդում, հետաքրքիր էր տեսնել, որ 100 տարի առաջ Նժդեհը նույն բանի մասին է գրել: Ես ուզում եմ մի փոքր բան կարդալ նրա հիշողություններից. «Այլ պիտի լիներ հայության ճակատագիրը, եթե նրա ղեկավարները ներքին իրարակերությամբ զբաղվելու փոխարեն կռիվ հայտարարած լինեին իրենց թերությունների դեմ»: Ես ինքս գիտեմ, որ ես կատարյալ ղեկավար չեմ եղել, սխալներ եմ արել, բայց ես եղել եմ անկեղծ, ես եղել եմ հայրենասեր, ես եղել եմ ավելի պահանջկոտ ինքս իմ նկատմամբ, քան թե ուրիշների:
Պարոն նախագահ, ես ուզում եմ ասել, որ մենք երջանիկ ենք այստեղ, որովհետև ֆանտաստիկ ժողովուրդ ունենք, այդ ժողովուրդը ցույց տվեց, որ ամեն ինչի կարող է դիմանալ, պատրաստ է պայքարելու, պատրաստ է մեր հետևից գնալու, և դա իսկապես մեծ պատիվ է, որ ես ունեի հնարավորություն, և այդ մարդկանց հետ շփումից հասկացա, թե որքան ուժեղ է արցախցին, հասկացա արցախցու և այլ տեղերում ապրող հայերի տարբերությունը: Դա շատ ոգևորիչ է:
Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթարահել Ադրբեջանի կողմից կիրառվող «սալյամի» ռազմավարությունը, որը շատ վտանգավոր է: Ես վստահ եմ, որ ընտրության ճանապարհը ոչ թե մեկ հոգի պետք է ունենա, կամ անվտանգության խորհուրդը, կամ մի քանի հարյուր հոգի, այլ ամբողջ ժողովուրդը պետք է կայացնի շատ ծանր ու պատասխանատու որոշումը, որի մասին մենք խոսել ենք և շրջափակումից առաջ, և շրջափակման ժամանակ, և հանրահավաքի ժամանակ:
Մենք բոլորս մարդիկ ենք, ովքեր ունեն իրենց թերությունները: Ես հուսով եմ, որ եթե ինչ-որ մեկին առանց գիտակցելու նեղացրել եմ, ներողամիտ կլինեք, եթե ինչ-որ բան չեմ ասել կամ արել, պատրաստ եմ և քննադատություն, և խորհուրդ լսելու, որովհետև ես միշտ սովորել եմ ուրիշներից:
Ես աշխատելու եմ այստեղ, մնալու եմ ձեր կողքին: Շնորհակալություն, պարոն նախագահ, ամեն ինչի համար, չնայած, իսկապես, մենք ունենք տարաձայնություններ տարբեր մոտեցումներում, բայց ընդհանուր գաղափարը, որ մենք ունենք կարմիր գծեր, որ ոչ մեկին չի կարելի անցնել դրանք: Այդ կարմիր գծերը շատ կարևոր են մեր արժանապատվության, Արցախը հայկական, անկախ և արժանապատիվ պահելու համար: Ես վստահ եմ, որ մենք այդ ճանապարհը միասին ենք հաղթահարելու»:
-
13:53
09.07.26
«Սա էթնիկ ատելության դատավարություն է»․ Դավիթ Իշխանյանի պատգամը՝ Բաքվի բանտից
Կարդալ ավելին
-
23:46
07.07.26
Ադրբեջանը հակառուսական համաժողով է արել օկուպացված Շուշիում. ընդունվել է հռչակագիր
Կարդալ ավելին
-
17:43
07.07.26
Արցախի ԱԺ նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ են ընթանում. Արցախի պետնախարար․ «Փաստինֆո»
Կարդալ ավելին
-
20:48
03.07.26
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»
Կարդալ ավելին