Լրահոս
Աշխարհ
13:12
04.07.22
182

Ուզբեկստանի Նուկուս քաղաքում անկարգությունների հետևանքով տուժել է 243, մահացել՝ 18 մարդ

Img default alt hy

«Kommersant»-ը հայտնում է, Ուզբեկստանի Կարակալպակստանի ինքնավարության Նուկուս քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մահացել է 18 մարդ, 243-ը՝ վիրավորվել: Նրանցից 94-ը հիվանդանոցներում են։

«Հուլիսի 1-2-ը բերման է ենթարկվել 516 անձ, կատարվում է քննություն։ Առանձին քաղաքացիների նկատմամբ կիրառվել են վարչական միջոցներ, նրանք ազատ են արձակվել»,- ասել է Ուզբեկստանի ազգային գվարդիայի ներկայացուցիչ Դավրոն Ջումանիյազովը։

Կարակալպակստանում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը ներկայացրել է նոր սահմանադրության նախագիծը, որով առաջարկվում է տարածաշրջանը զրկել ինքնիշխանությունից և հանրաքվեով Ուզբեկստանից անջատվելու իրավունքից։