Լրահոս
Աշխարհ
10:53
01.07.22
190

Ութ տարում առաջին անգամ ավտոբուս է ուղևորվել Ղրիմից Խերսոն

Img default alt hy

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ութ տարվա դադարից հետո գործարկվել է ավտոբուսային հաղորդակցությունը Ղրիմի և Խերսոնի, Մելիտոպոլի և Բերդյանսկի միջև: Առաջին ուղերթով ավտոբուս է մեկնել Սիմֆերոպոլից Խերսոն:

«Ավտոբուսները կաշխատեն ամեն օր: Ժամային գրաֆիկն ու արժեքները հստակեցված են: Ուղևորափոխադրումների անվտանգությունը կապահովեն «Ռոսգվարդիայի» ուժերը»,- լրագրողներին Սիմֆերոպոլի ավտոկայանում ասել է Ղրիմի տրանսպորտի նախարարի ժ/պ Նիկոլայ Լուկաշենկոն: