Լրահոս
Իրավական
18:04
17.06.25
552

Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը 2 ամսով կալանավորվել է

Img default alt hy

 Հակակոռուպցիոն կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը ձերբակալվել է Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:

Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: