Լրահոս
Միջազգային
14:35
25.02.23
90

Ուկրաինական պատերազմը դադարեցնելու չինական 12 կետը չի ընդունում Արևմուտքը

Արևմուտքում սվիններով են ընդունել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Չինաստանի ներկայացրած 12 կետանոց առաջարկը:

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ այդ առաջարկը չի կարող անվանել խաղաղության ծրագիր, քանի որ իրականում այն դիրքորոշում արտահայտող թուղթ է: Սակայն Բորելը չի էլ մերժել այն, քանի որ փաստաթղթում ընդգրկված են միջուկային զենքի զսպման մեխանիզմներ և հումանիտար առաջարկներ: