Լրահոս
Միջազգային
23:20
10.09.22
173

Ուկրաինական պատերազմ. Զելենսկիի բանակը լայնամասշտաբ հակագրոհի է անցել՝ ամերիկյան զենքով

Ռուս-ուկրաինական չհանգուցալուծվող պատերազմում կողմերից և ոչ մեկը չի պատրաստվում սպիտակ դրոշ բարձրացնել:

Հակառակը՝ Կիևը պնդում է, թե Խարկովում 30 բնակավայր է ազատագրել և որպես ապացույց ազատագրված տարածքներում դնում է Ուկրաինայի դրոշը:

Մոսկվան հարավում նահանջի մասին խոսք անգամ չի ասում, սակայն խոստովանում է՝ ուկրաինական զորքը հրետակոծության ինտենսիվությունը 5 անգամ ավելացրել է: