Լրահոս
Հասարակական
12:38
02.07.25
334

Ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ նախատեսող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Img default alt hy

62 կողմ, 27 դեմ ձայներով ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Հիշեցնենք՝ օրինագծով վարչական տույժ է նախատեսվում Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում։

Առաջարկվում է տուգանք.

3.000 ֏ – տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում։

10.000 ֏ – չվճարելով օգտվելու դեպքում։

15.000 ֏ – այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։