-
Հասարակական
Սարսափելի է երկու աղջիկներին մի օրում կորցրած մոր վիճակը. Փամբակի անսանձ ջրերում փնտրում են Նարինեին
20:0819.06.26 -
Հասարակական
Դատարանը Թալինի եկեղեցու զավթման ժամանակ ոստիկանության անգործությունը ոչ օրինաչափ է ճանաչել
19:2219.06.26 -
Քաղաքական
Ընդդիմության համախմբման շուրջ առողջ քննարկումների մասին է հայտնել «Հայաստան» դաշինքը
19:0919.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ առևտրի սահմանափակումները մեղմելու համար
18:5819.06.26 -
Միջազգային
Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ. այն ուժի մեջ կմտնի այսօր
17:4219.06.26 -
Քաղաքական
ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում Սամվել Կարապետյանի կոչին, պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա
17:3619.06.26 -
Հասարակական
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»
17:0019.06.26 -
Հասարակական
Հունիսի 23–ին մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման 2-րդ՝ հիմնական փուլը
16:4319.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան
16:1819.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմադիր ուժերը դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
15:5919.06.26 -
Հասարակական
Վտարում են քաղաքացի Հովհաննես Ասատրյանի ընտանիքին իրենց բնակարանից․ քաղաքացին իրավական օգնության կարիք ունի
15:4019.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ռուսաստանի հուժկու պատասխանը՝ Մոսկվայի վրա ուկրաինական հարձակմանը
15:3019.06.26 -
Տարածաշրջան
Մինչև 2030 թվականը սպասվում է Զանգեզուրի միջանցքի բացումը. Թուրքիայի տրանսպորտի նախարար
15:2319.06.26 -
Հասարակական
Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
14:5419.06.26 -
Հասարակական
Հորս քաղաքական հայտարարությունները հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի
14:1519.06.26 -
Հասարակական
Քաղաքական գործերով մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը ֆեյսբուքում ակնհայտ քաղաքական դիրքորոշում է ցուցաբերում
13:0919.06.26 -
Իրավական
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)
12:5819.06.26 -
Հասարակական
Մինչ ՔՊ-ն թիրախավորում է ընդդիմադիրներին, Ադրբեջանում խոսում են իրենց՝ ՀՀ-ում բնակեցման մասին․ Մուրազի
12:5019.06.26 -
Հասարակական
Այսօր՝ մինչև ժամը 19.00-ն, փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
12:3919.06.26 -
Հասարակական
ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել
12:1719.06.26 -
Հասարակական
Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:5219.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
11:3719.06.26 -
Հասարակական
Վրաց-հայկական սահմանը հատելուց հետո ուղևորների մոտից հայտնաբերվել է 7 մլն ռուբլի գումար
11:3019.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ԱԹՍ-ներ
10:3819.06.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
10:0919.06.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը. «Ժողովուրդ»
10:0019.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
09:3919.06.26 -
Հասարակական
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:0718.06.26 -
Հասարակական
18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:5418.06.26 -
Իրավական
Բագրատ սրբազանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգեց. նա կարող է մասնակցել պատարագների
22:1518.06.26 -
Քաղաքական
Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․ Ռոբերտ Մարգարյան
22:0018.06.26 -
Տնտեսական
Ռուսական սահմանափակումները թանկ են նստում. կփրկե՞ն եվրոպական ստանդարտները հայ այգեգործներին
21:4518.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն Ուկրաինայում հակամարտության մասնակից է և չի կարող միջնորդ լինել․ Կայա Կալլաս
21:3018.06.26 -
Քաղաքական
Երբ ժողովուրդը ճիշտ համարի, ոտքի կկանգնի, և դա կլինի մեկ անգամ ու վերջնական․ Նարեկ Կարապետյան
21:2118.06.26 -
Միջազգային
ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումն Իրանի մերձակայքում կդառնա գործարքի մաս․ Վենս
21:1618.06.26 -
Քաղաքական
Ալիևին «տված խոստումն» անելու համար տարբերակնե՞ր է մտածում Փաշինյանը. «անլուրջ» գործ՝ ի դեմ
21:1218.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ի՞նչ պլան ունի ընդդիմությունը. Սամվել Կարապետյանը փակագծեր է բացում
20:3018.06.26 -
Հասարակական
Արցախցի Արամ Դանիելյանը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին. Գեղամ Մանուկյան
20:2518.06.26 -
Հայաստան
Սա մահվան վկայական էր, կամուրջ չէր. Վանաձորում ապամոնտաժել են աղետաբեր խողովակը
20:1518.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանցիների հավաք՝ Երևանի քթի տակ. Նախիջևանում քննարկում են «վերադարձի» հարցերը՝ Ալիևի փողերով
19:4518.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելու արդյունավետ պայքարի համար ընդդիմադիր կոալիցիա է առաջարկում Սամվել Կարապետյանը
19:1518.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Լիբանանի հարավային շրջաններից. Նեթանյահու
19:0018.06.26 -
Միջազգային
Գործարքը չի նմանվում Թրամփի խոստացած Իրանի «անվերապահ կապիտուլյացիային»․ NYT
18:4818.06.26 -
Քաղաքական
Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ հայտարություն
18:3818.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նախիջևանում հավաքվել են Հայաստան գալ պատրաստվող ադրբեջանցիները. Երևանը լուռ է
18:3018.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական լրատվամիջոցները փորձում են ՌԴ-ին մեղադրել հուշարձանի իբր թե պղծման մեջ․ Զախարովա
17:3318.06.26 -
Քաղաքական
Չի կարող ընտրակաշառք համարվել, երբ փեսան աներոջը քյաբաբի է հրավիրում. Սամվել Կարապետյան
17:0218.06.26 -
Միջազգային
Վիրավորներ, պայթյուններ, չեղարկված թռիչքներ՝ Մոսկվայում. Ուկրաինայի զանգվածային հարձակումը
16:4918.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը տնտեսության մեջ հավասարը չունի. Սամվել Կարապետյանը՝ եղբորորդու մասին
16:4518.06.26 -
Քաղաքական
Լինելով մի քանի երկրի գործակալ՝ առավոտից երեկո գործակալներ է ման գալիս. Սամվել Կարապետյան
16:3718.06.26 -
Տնտեսական
Սուտ են ասում, ներքին կռիվ ա. հայ գյուղացին պնդում է՝ իր ապրանքը բարձր որակ ունի, թող ստուգեն
16:0218.06.26 -
Քաղաքական
«Արհեստականորեն զրկվել ենք խորհրդարանում ներկայացված լինելուց». ԲՀԿ-ն դիմում է Սահմանադրական դատարան
15:3818.06.26 -
Քաղաքական
Ինքը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան
15:2718.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կարող է պառակտում առաջացնել Բրյուսելի գագաթնաժողովում․ FT
14:5418.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը ԵԽ-ին կառաջարկի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ կապի գիծ հաստատել․ TASR
14:4518.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյանադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի
14:3918.06.26 -
Միջազգային
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, որ խզում է կապերը ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ
13:3718.06.26 -
Միջազգային
Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Մոսկվայի օդանավակայանները չեն աշխատում
13:1818.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման հայտարարվել է ռազմավարական ուղղություն
13:0918.06.26 -
Հասարակական
13-ամյա աղջկան դեռ որոնում են. «մահաբեր խողովակն» ապամոնտաժում են ողբերգության վայրից
12:4918.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը կրկին ապացուցեց, որ իրավունքից ու իշխանական լիազորություններից ոչ մի գաղափար չունի
12:4518.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ինքնաթիռներից մարդկանց են տարհանել. Մոսկվայի օդանավակայանները չեն աշխատում
12:3018.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայկական օկուպացիոն ուժերը մեր ժողովրդի, մեր քաղաքների հետ. Ալիև
12:2718.06.26 -
Իրավական
Հայաստանում 10 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ ձերբակալվել է 4 անձ
12:1618.06.26 -
Քաղաքական
ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
12:0818.06.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր
12:0018.06.26 -
Քաղաքական
Գնացեք, նոր շուկաներին հարմարվեք. Փաշինյանը դեպի ՌԴ արտահանում անել չկարողացող տնտեսվարողներին
11:3018.06.26 -
Միջազգային
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 մլրդ եվրո․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
11:0018.06.26 -
Քաղաքական
Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը․ սա հարձակում է ժողովրդավարության դեմ․ Էլինար Վարդանյան
10:4718.06.26 -
Մամուլի տեսություն
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
09:4618.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»
09:1518.06.26 -
Հասարակական
Երջանկություն բերող նոր ծրագրեր՝ ARGO Realty-ի նոր և ավելի մեծ գրասենյակում
09:0018.06.26 -
Հասարակական
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
00:0518.06.26 -
Հասարակական
Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
23:1717.06.26 -
Քաղաքական
Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
22:5617.06.26 -
Հասարակական
Եվրոպայի հրատապ օգնությունը Հայաստանում սոցիալական բունտը կանխելու համա՞ր է. հայկական «ծանր» բերքը
22:5117.06.26 -
Հասարակական
«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը
22:4317.06.26 -
Իրավական
Դատեք՝ ըստ ճշմարտության. Միքայել սրբազանի վերջին ելույթը՝ վերաքննիչ դատարանում
22:1717.06.26 -
Իրավական
«Հայասատան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանին ևս զրկեցին անձեռնմխելությունից
21:4917.06.26 -
Իրավական
Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում կսկսվի. 22 տարվա մի գործարք են հիշել իրավապահները
21:2617.06.26 -
Հասարակական
ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմ
21:0117.06.26 -
Հասարակական
Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը
20:3617.06.26 -
Հասարակական
Ազգի ճակատագիր են որոշում՝ գողանալով. ԿԸՀ-ի մոտ շարունակում է հացադուլը հայտնի բռնցքամարտիկը
20:1517.06.26 -
Հասարակական
Թաթիկին կպա, հետո շունչս պահած՝ իջա, հանեցի. ինչպե՞ս են գետից հանել 7-ամյա աղջկա մարմինը
19:5617.06.26 -
Հասարակական
Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
19:4817.06.26 -
Իրավական
Իրավաբանության կործանման նոր նշաձող է սահմանում ԿԸՀ-ն. ձերբակալվել է Դավիթ Ղազինյանը
19:1217.06.26 -
Հասարակական
Իրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին
19:0317.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ջախջախելու սպառնալիքներ է հնչեցնում Փաշինյանը՝ ԿԸՀ աղմկոտ որոշումների ֆոնին
18:3017.06.26
Օտար լծի և քաղաքական hալածանքների ժամանակ երբևէ Հայոց որևէ կաթողիկոս չի թողել գահը՝ «հանգստի» գնալու պատրվակով. Արարատ քահանա
Արարատ քահանա Պողոսյանը «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ իշխանության լարվածությունը․ հիմնապատճառներ, պատասխանատվություն և կեղծ միջնորդական առաքելություն» վերնագրում հրապարակում է արել.
«2020 թ․ 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ իշխանության հարաբերություններում աստիճանաբար լարվածություն առաջացավ։ Պատերազմից հետո պետական կառավարման համակարգի բոլոր ուղղություններում ի հայտ եկած ճգնաժամային գործընթացներն ուղեկցվեցին նաև Եկեղեցու դիրքորոշման նկատմամբ քաղաքական իշխանության բացահայտ քամահրանքով և անհանդուրժողականությամբ։
Նախ՝ առանց մասնագիտական և հանրային հիմնավոր քննարկումների՝ իշխանությունը հանրակրթական ծրագրերից ջնջեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան՝ փաստորեն արգելելով այդ դասընթացը։ Միաժամանակ առաջ քաշվեցին Ս․ Էջմիածնի ֆինանսական գործունեության վերաբերյալ չհիմնավորված մեղադրանքներ՝ փորձելով հասարակությանը համոզել, թե իբր Մայր Աթոռը խուսափում է հարկային պարտավորություններից։ Դա հանրային շահ չհետապնդող և քաղաքական մանիպուլյացիայով գործադրվող միջոց էր՝ թուլացնելու Եկեղեցու հեղինակությունն ու հանրային բարձր վստահությունը։
2023 թ․ Արցախի ամբողջական կորուստը, արցախահայության բռնագաղթն ու ՀՀ վարչապետի և իշխող քաղաքական թիմի՝ միջազգային մակարդակով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու դիրքորոշումն առավել սրեցին Եկեղեցի-իշխանություն հարաբերությունները։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր բարձրագույն ժողովների հայտարարություններով բազմիցս զգուշացրել է, որ կառավարության արտաքին և ներքին ընթացիկ քաղաքականության միտումները հակընդդեմ են ազգային շահերին՝ հորդորելով իշխանությանը դրսևորել սթափություն և ողջախոհություն։ Սակայն իշխանությունն այդ քննադատություններին և հորդորներին վերաբերվել է ոչ թե քաղաքական ու բարոյական ինքնաքննությամբ, այլ՝ Եկեղեցու կազմաքանդման և հոգևորականության՝ մասնավորապես բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներով։
Այս տարիներին իշխանությունների վարած քաղաքականությունը՝ Սահմանադրության և պետական օրենքների կոպիտ ոտնահարմամբ ու խախտմամբ, համակարգային ճնշումների միտումնավոր կիրառմամբ, նպատակաուղղված էր մեկ առաջնային խնդրի՝ լռեցնելու Եկեղեցու արդար ձայնը և արգելափակելու նրա ներգրավվածությունը համազգային հիմնախնդիրների լուծման գործընթացներում։ Եկեղեցի-իշխանություն խնդիրը երբեք անձնական չի եղել․ այն ռազմավարական է, և իշխանությունը, սեփական քաղաքական թերացումները, ձախողումներն ու պարտությունները քողարկելու համար, թիրախավորում է Եկեղեցին՝ որպես հակապետական և ընդդիմադիր կենտրոն։
Այս համապատկերին ի հայտ եկան նաև ինքնահռչակ և ինքնակոչ «միջնորդներ» ու «հաշտարարներ», այդ թվում նաև եկեղեցականներ, որոնք, օգտվելով ստեղծված ճգնաժամային իրավիճակից, ինքնաներկայացան որպես երկխոսության ջատագով։ Իրականում, ըստ ժողովրդական արձագանքների, հայության մեջ նրանք չունեն բավարար ո՛չ հեղինակություն, ո՛չ վստահություն և ո՛չ հանրային ու համազգային հենք՝ նման պատասխանատու գործառույթ ստանձնելու։
Նրանց առաջարկած «երկխոսության մոդելը» հիմնված է միակողմանի պահանջի վրա. Եկեղեցին պետք է զիջի, իսկ իշխանությունը՝ ոչ։ Դա ոչ թե երկխոսություն, այլ քաղաքական կապիտուլյացիայի ուրվական է, որը որևէ աղերս չունի միջազգային միջնորդական փորձի կամ հանրային ճգնաժամերի հաղթահարման սկզբունքների հետ։
Եթե այդ անձինք իսկապես առաջնորդվեին պետական և ազգային շահով, ապա իրենց առաջին և հիմնական պահանջը պետք է ուղղված լիներ այն կողմին, որն իրականում ստեղծել է լարվածությունը, այն է՝ ՀՀ իշխանությանը և վարչապետին։ Քանի դեռ այսօրվա պետական քաղաքականությունն ստեղծում է բախում, իսկ իշխանությունը՝ սահմանում երկխոսության նախապայմաններ, անհնար է ակնկալել արդար և հավասարակշիռ հանգուցալուծում։ Եթե պետք է առաջադրվի «զիջման» պահանջ, այն առաջնահերթ պետք է հասցեագրվի քաղաքական իշխանությանը, ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որը վերջին հինգ տարիներին մշտապես հանդես է եկել համախմբման, ազգային և պետական շահի գերակայության և քաղաքական սթափության կոչերով։
Ցավալին այն է, որ նաև որոշ եկեղեցականներ շրջանառում են «երկուստեք մեղավորության» վտանգավոր թեզը՝ իբր թե իշխանությունն ու Եկեղեցին «երկուսն էլ սխալվել են»։ Սա քաղաքական օրակարգի կրկնություն է, որն ուղղված է մեկ նպատակի՝ մեղմել իշխանության պատասխանատվության չափը։ Իսկ քաղաքական շահերով առաջնորդվող «միջնորդներն» ու ինքնակոչ ու կամակատար «հաշտարարները» ամեն ինչ անում են, որ պարտադրվի լռեցված, աչք փակած, իշխանության կամքին հնազանդվող Եկեղեցու մոդելը։ Սակայն Եկեղեցին նման օրինակ երբևիցե չի ունեցել իր պատմության ընթացքում և չի էլ կարող ունենալ, քանզի իր բնույթով ծառայում է Աստծուն, ժողովրդին ու հայրենիքին՝ ոչ երբեք քաղաքական իշխանություններին։ Այդ իսկ պատճառով, եթե մեկը պատրաստ է «զեղչել» Կաթողիկոսի անունը «հանուն երկխոսության»՝ նա վաղը պատրաստ կլինի զեղչել նաև Հայաստանի շահը՝ հանուն տարածաշրջանային պարտադրանքների։
Ուստի իրականում՝
. Եկեղեցին երբևէ չի դադարացրել երկխոսությունը, այլ իշխանությունն է կտրականապես հրաժարվել լսել ազգային շահը ներկայացնող որևէ ձայն․
. Եկեղեցին չի սրել հարաբերությունները, այլ իշխանությունն է Եկեղեցուն հարվածել ամեն փուլում՝ կրթական ծրագրերից սկսած մինչև իշխանական քարոզչական մեքենայի միջոցով իրականացվող ստահոդ արշավները․
. Եկեղեցին ամենևին պատասխանատու չէ պատերազմում կրած աղետալի պարտության, Արցախի զիջման և պետականության թուլացման համար, այլ՝ իշխանությունը։
Ուստի «երկխոսության» կոչերը միակողմանի են, եթե չեն բովանդակում գլխավոր և օբյեկտիվ պահանջը՝ կառավարության կողմից արված սխալների ընդունում և պատասխանատվություն։ Անարդար է ակնկալել, որ երկխոսությունը պիտի սկսվի ոչ թե ճգնաժամ ստեղծած կողմից, այլ այն հաստատությունից, որը բարձրաձայնել է այդ ճգնաժամի մասին։
Ամփոփելով՝ վերստին հաստատենք, որ Եկեղեցու և իշխանության լարված հարաբերությունները չեն կարող հաղթահարվել կեղծ միջնորդությամբ կամ Եկեղեցու նկատմամբ բռնաճնշումներով։ Հաշտեցում կարող է լինել միայն այն դեպքում, երբ իշխանությունը վերանայի իր քաղաքական ուղեգիծը, հարգի ազգային ինստիտուտների ինքնուրույնությունն ու հեղինակությունը, վերադառնա իրավական և ազգային շահերով առաջնորդվող պետական արժանապատիվ գործելակերպի։Երկխոսությունն ի սկզբանե տապալված է ոչ միայն Եկեղեցու՝ ազգային գոյաբանության արժեքահեն ռազմավարության անսակարկ ու անբեկանելի սկզբունքով, այլ նաև Եկեղեցուն պարտադրվող նախապայմանով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահընկեցությամբ։
Հարց է՝ ինչո՞ւ պետք է գահից հեռանա ազգընտիր՝ աշխարհասփյուռ շուրջ 10 միլիոն հայության Հայրապետը և ոչ թե Հայաստանի՝ շուրջ 688,761 քաղաքացու թեթև ձեռքով իշխանության հասած վարչապետը, որի գործունեության հետևանքը միայն ու միայն համազգային ծանր, անդառնալի կորուստներն են, անընդհատական անուղղելի սխալներն ու անկումները։
Իսկ ժողովրդի գնահատմամբ հակաեկեղեցական, ապազգային ու հայրենադավ արշավին միացած «առաքյալների» վարքը բացահայտեց նրանց՝ տարիներով քողարկված ինքնությունը, որը հանրությունը որակեց որպես բրուտոսյան դավաճանություն, հոգևորականին և հայ տղամարդուն անվայել անպատվախնդրություն, փոքրոգություն ու փարիսեցիություն, եսակենտրոն պատեհապաշտություն, իսկ ոմանց դեպքում՝ ամենայն գնով կաթողիկոսական գահին տիրանալու ախտավորություն։
Իսկ նրանք, որոնք պնդում են, թե Սուրբ Պատարագի ընթացքում Կաթողիկոսի անվան զեղչումը «աննշան» հարց է, և Հայոց Հայրապետի անունը չհիշատակելը կարելի է պարզապես «նկատողությամբ» անցկացնել, կա՛մ խեղաթյուրում են հարցի էությունը, կա՛մ փորձում թաքցնել այդ արարքի իրական ծանրությունը։ Սուրբ Պատարագից Կաթողիկոսի անվան զեղչումը ոչ թե տեխնիկական դրվագ է, այլ՝
ա․ Հայ Եկեղեցու միասնականության դեմ ուղղված գործուն քայլ,
բ․ քաղաքական շահին ենթարկված աշխարհիկ ցանկությունների սպասարկում,
գ․ ազգային ինքնության վերջին պաշտպանական հիմնասյան քանդման ակնհայտ դրսևորում։
Ով այսօր պատրաստ է «անվնաս» համարել հակաեկեղեցական վերոնշյալ քայլը, նա վաղը նույն հեշտությամբ կարող է քննարկելի համարել ազգային ու պետական շահի զիջումը հանուն Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների։ Չի կարելի անտեսել պարզ փաստը․ այդ զեղչումն իրականացվել է ոչ թե եկեղեցական «սխալի» հետևանքով, այլ՝ իշխանական պատվերով ձևավորված քաղաքական մթնոլորտի պատճառով։ Հետևաբար՝ անթույլատրելի է այն մտայնությունը, թե նման քայլը կարելի է ներկայացնել որպես «պարզ միջադեպ»։ Որևէ եկեղեցականի նման անընդունելի պահվածքը Սուրբ Պատարագին քաղաքական ուղերձ է, որի թաքցնելու և մանիպուլացնելու փորձերը պարզապես վիրավորում են հավատացյալ ժողովրդի նվիրական զգացումները։
Հ․Գ․
Պատասխան այն պնդումներին, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պահպանելով իր կոչումները, պետք է «գնա հանգստի»։
Որոշ շրջանակներ դավադրաբար շրջանառության մեջ են դնում այն կեղծ տեսակետը, թե իբր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պահպանելով իր բոլոր կոչումները, պետք է «գնա հանգստի»։ Այս մոտեցումը ոչ միայն չի բխում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքից, այլ նաև հակասում է Հայոց կաթողիկոսների պատմական առաքելության արդեն փորձված և հաստատված ավանդությանը։
Պատմությունը վկայում է, որ ծանրագույն ճնշումների, օտար լծի և քաղաքական հալածանքների ժամանակ երբևէ Հայոց որևէ կաթողիկոս չի թողել գահը՝ «հանգստի» գնալու պատրվակով։ Եթե այդպես վարվեին, մեր Եկեղեցին կկորցներ իր գոյության հիմնասյուներից մեկը։ Սակայն մեր հայրապետները մնացել են իրենց դիրքում՝ պաշտպանելով ազգային ու հոգևոր շահը՝ նույնիսկ սեփական կյանքի գնով։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում կաթողիկոսի հոգևոր ծառայությունը ցմահ է, և դա հիմնավորված է ինչպես տեսական, այնպես և հոգևոր-կանոնական սկզբունքներով.
. Կաթողիկոսը ոչ միայն հոգևոր-վարչական ղեկավար է, այլ նաև նվիրապետ, որի կոչումը չի սահմանափակվում ժամկետներով։
. Կաթողիկոսի հրաժարականը պահանջելը միայն այն պատճառով, որ նա «երկար է գահակալել», հակասում է եկեղեցական ավանդույթին. դա աշխարհիկ մտածողության հետևանք է, ոչ թե եկեղեցական։
. Գահակալության տևողությունն ինքնին պատճառ չէ հրաժարականի, եթե Վեհափառը կարող է կատարել իր ծառայությունը։ Տարիքը կամ պաշտոնավարման տարիների քանակը երբեք հիմք չեն եղել Հայոց Եկեղեցում գահը թողնելու համար։
Օրինակ՝ 20-րդ դարում Գևորգ Ե Սուրենյանցը, Խորեն Ա Մուրադբեկյանը, Գևորգ Զ Չորեքչյանը, Վազգեն Ա Պալճյանը բոլշևիկյան ամենադաժան հալածանքների և անվտանգության անմիջական սպառնալիքների պայմաններում երբևէ չհրաժարվեցին գահից։ Նրանք գիտակցում էին, որ նման քայլը կհամարվեր երկչոտություն և հարված կհասցներ ոչ միայն իրենց անձին, այլ առաջին հերթին՝ Հայոց Եկեղեցու և ժողովրդի անսասանությանը, և նրանք իրենց առաքելությունն իրագործեցին մինչև վերջ։ Եվ ի վերջո, հենց իշխանություններն էին ստիպված փոխել իրենց վերաբերմունքը՝ ընդունելով Եկեղեցու պատմական, բարոյական ու հոգևոր բարձր դիրքը։
Այսինքն՝ Եկեղեցու և պետության միջև երկխոսությունը հաստատվեց ոչ թե Եկեղեցու նվաստացման կամ զիջման հաշվին, այլ պետական իշխանությունների վարքագծի փոփոխությամբ։
Պատմական փաստ է, որ մեր 132 կաթողիկոսներից շատերը գահակալել են երկար տարիներ, հաճախ՝ տասնամյակներով։ Սակայն ոչ ոք չի համարձակվել նրանցից որևէ մեկից հեռացում պահանջել միայն այն պատճառով, որ երկար են գահակալել։
Եթե երկարամյա պաշտոնավարումը պատճառ լիներ, ապա ինչո՞ւ չի պահանջվել օրինակ՝ Գրիգոր Գ Պահլավունի կաթողիկոսի (գահակալել է 53 տարի) կամ Վազգեն Ա կաթողիկոսի հրաժարականը (գահակալել է 39 տարի)։
Պատասխանը պարզ է․ խնդիրը ոչ թե «տարիքն» է կամ «տևողությունը», այլ որոշ քաղաքական կամ նրանց կամակատար ուժերի ցանկությունը՝ ճնշում գործադրել Եկեղեցու վրա և նրան ենթարկել իրենց ծրագրերին։
Կաթողիկոսի հրաժարականի պահանջները հիմնավորված չեն ո՛չ ավանդույթով, ո՛չ պատմությամբ, ո՛չ էլ կանոնական իրավունքով։ Հայոց Եկեղեցին քայքայելու, թուլացնելու կամ արտաքին ճնշումներով վերահսկելու՝ դարեր շարունակվող փորձերը միշտ ավարտվել են նույն դրսևորմամբ․ կաթողիկոսը մնում է գահին՝ որպես ազգային ինքնության, հոգևոր կամքի և պետականության գաղափարի կրող։
Այսօր ևս սույն սկզբունքը մնում է անխախտ։ Եվ եթե որոշ մարդիկ ցանկանում են երկխոսություն, ապա պետք է զիջումների պատրաստակամություն առաջին հերթին պահանջեն իրական պատասխանատուից՝ իշխանություններից, ոչ թե Եկեղեցուց»։
-
20:45
19.06.26
Արջուտ գյուղում բախվել են «Opel»-ն ու «GAZ-53»-ը․ կան վիրավորներ
Կարդալ ավելին
-
20:16
19.06.26
Ադրբեջանում երկրաշարժ է եղել. այն զգացվել է նաև Գեղարքունիքում
Կարդալ ավելին
-
20:08
19.06.26
Սարսափելի է երկու աղջիկներին մի օրում կորցրած մոր վիճակը. Փամբակի անսանձ ջրերում փնտրում են Նարինեին
Կարդալ ավելին
-
19:22
19.06.26
Դատարանը Թալինի եկեղեցու զավթման ժամանակ ոստիկանության անգործությունը ոչ օրինաչափ է ճանաչել
Կարդալ ավելին