Լրահոս
Իրավական
10:41
29.06.22
312

Ոստիկանության պաշտոնատար անձինք են ձերբակալվել․ նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժնի պետը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ձերբակալվել են։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Iravaban.net»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են։

«Ոստիկանության պաշտոնատար անձինք են ձերբակալվել, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,-ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։