Լրահոս
Հասարակական
13:43
12.07.22
287

Ոստիկանները գտել են մեքենան, որով Գագարինում Range Rover-ի ուղղությամբ 25-ից ավելի կրակոցներ էին արձակել ու փախել

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այնուհետև համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների հետ, հուլիսի 10-ին Գեղամավան-Գագարին ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են Lada մակնիշի ավտոմեքենա։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են վնասվածքի հետքեր, և կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են հուլիսի 4-ին Գագարին ավանի վարչական տարածքում ինքնաձիգից կրակոցներ արձակել Range Rover մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ապա դիմել փախուստի։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։