Լրահոս
Իրավական
13:16
30.06.22
175

Ոստիկանների «քոփի փեսթ» արված ցուցմունքները. փաստաբանի սկանդալային բացահայտումը՝ հունիսի 3-ի բախումների գործով

Փաստաբան Վահե Եփրիկյանն այսօր, իր խոսքով, հանցագործության տարրեր պարունակող փաստեր է ներկայացրել հունիսի 3-ին կառավարական ամառանոցի մոտ ոստիկանների ու Դիմադրության շարժման մասնակիցների բախումից հետո կալանավորված քաղաքացիների դեմ ոստիկանների տված ցուցմունքներից:

Նրա խոսքով՝ բախումից հետո ոստիկանության Արաբկիրի բաժին են տարել մի շարք մարդկանց՝ զանգվածային անկարգություների մեղադրանքով: Մի քանիսին հետո որոշվել է կալանավորել՝ 2 ամսով: