Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
04.07.25
100

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Ի տարբերություն Տավուշի թեմի առաջնորդի պարտականությունները սառեցրած Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանության եւ մնացյալ բոլոր հարցերով զբաղվում է անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

«Հրապարակ»

Թուրքական մամուլը գրում է, որ  Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայնության են եկել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում, ինչը հնարավոր է տարածաշրջանային աշխարհաքաղաքականության եւ տրանսպորտային ցանցերի զգալի տեղաշարժ առաջացնի։

«Ժողովուրդ»

Փաշինյանը հասկանում է, որ գործարար-բարերարին աջակցողները շատ են, ուստի թիմակիցներին, ուժայիններին N1 հրահանգ է տվել՝ զգոն լինելու, առավոտյան էլ կարգադրել է գլխավոր դատախազին գնալ ԱԺ եւ կալանքի միջնորդությամբ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին «փակել ճաղերի հետեւում»:

«ժողովուրդ»

Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու:

«Հրապարակ»

Եթե Բագրատ սռբազանի ամբողջ ձայնագրությունը ներկայացվեր դատարան, ապա հստակ կլսվեր, որ խոսք է գնում թմրամոլների, թմրանյութեր վաճառողների` «բառիգների» մասին, որոնք մեր ազգը ոչնչացնում են, եւ Սրբազանը նրանց մասին է ասում`«պատի տակ գյուլլենք, իրենց ընտանիքներն էլ ուրախ կլինեն»:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ: