Լրահոս
Մամուլի տեսություն
10:25
05.12.25
106

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy


«Հրապարակ»

ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ բանակցություններն իրականացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Նրան խոստացել են կաթողիկոսի պաշտոնը։

«Ժողովուրդ»

Արշակ սրբազանի կալանավորումից հետո, հաջորդ փուլով Փաշինյանն անցնելու է Կաթողիկոսի կալանքի հարցին։

«Հրապարակ»

Ասուլիսից ընդամենը 2 օր անց, Եպիսկոպոսաց ժողովի շեմին ԱԱԾ-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին եւ դիմեց դատարան՝ կալանքի միջնորդությամբ, որը քննելու է տխրահռչակ դատավոր Մասիս Մելքոնյանը։

«Ժողովուրդ»

«ՍԻԼ կոնցեռնի» սեփականատեր Սուքիասյան ընտանիքի կողմից ստեղծված «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը Աննա հակոբյանի ղեկավարած հիմնադրամին նվիրաբերել է 10 մլն դրամ:

«Հրապարակ»

Արցախի թեմի առաջնորդին սպառնացել են, որ կզրկեն այդ բնակարանից, իբր ինչ-ինչ թղթաբանական թերություններ են ներկայացրել, որ բնակարանն իրեն չի էլ պատկանում, թեմի առաջնորդն էլ ընդունել է Փաշինյանի «կրոնը», որ կացարանից չզրկվի։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Արտաշես սարկավագ Աջապահյանի հետ։