Լրահոս
Մամուլի տեսություն
10:20
21.11.24
72

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

«Խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը երկուսն են՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ պետության ուժերի բացառում և միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարում։

«Ժողովուրդ»

Աղազարյանի շուրջ օղակը սեղմվում է. նա, բացի կաշառք պահանջելու վարույթից, նաև այլ գործով է անցնում, ենթադրաբար, միջամտել է արդարադատությանը, որը քրեորեն պատժելի արարք է:

«Հրապարակ»

Կարեն Սարուխանյանից բացի Նիկոլ Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու:

«Ժողովուրդ»

ՔՊ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով:

«Հրապարակ»

Պաշտոնանկության ալիքը չի շրջանցի նաև մարզպետաց դասին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ: