Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
25.12.25
91

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՀԱԿ-ը միայնակ է մասնակցելու ընտրություններին, իսկ վարչապետի թեկնածուն` ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է։

«Փաստ»

Հ1-ին տված հարցազրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը հայտարարել է (մեջբերումը բառացի է). «Ես միանշանակ հենց էդ կարծիքին եմ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին Ռուսաստանի հետ կապի շղթայի մեր վերջին օղակն է, և էդ օղակը քանդել է պետք, միանշանակ»:

«Հրապարակ»

Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել, նրան ճանաչողները պատմում են, որ նա երբեք քաջությամբ աչքի չի ընկել։ Օրինակ` 1989-1994 թթ․, երբ եղել է Ամարասի վանահայրը, կռվի թեժ պահերին ժողովրդին թողել փախել է։ 

«Հրապարակ»

Չնայած ՔՊ-ում որոշ խմբեր տեւական ժամանակ կատաղի պայքար էին մղում Անդրանիկ Քոչարյանի դեմ, սակայն նախօրեին ՔՊ վարչությունը գրանցել է նրա թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում: 

«Փաստ»

Բարձրաստիճան պաշտոնյաների անունով բացվում են կեղծ օգտահաշիվներ՝ մասնավորաբար «Վոթցափում», և նամակներ են ուղարկվում քաղաքացիներին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ: