Լրահոս
Մամուլի տեսություն
09:50
06.12.25
81

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Շիրակի թեմի քահանաներից ոչ մեկը չի համաձայնել պղծել եկեղեցական արարողակարգը, ուստի հնարավոր է, որ Փաշինյանն իր պատարագիչին հետը տանի Գյումրի։

«Ժողովուրդ»

Այսօր՝ երեկոյան, Կաթողիկոսը վերադառնում է Մարսելից, ու չի բացառվում, որ հենց օդանավակայանում իրավապահները Կաթողիկոսին «մեկուսացնեն»:

«Հրապարակ»

Երբեմնի մոլեռանդ աթեիստ Հովիկ Աղազարյանը այցելել է երկու սրբազաններին՝ «ԱԱԾ պադվալում»։ 

«Փաստ»

Առաջիկա ընտրություններում Արևմուտքը (ԵՄ-ն) և Փաշինյանը ուզում են Հայաստանը տանել, այսպես կոչված, «Մոլդովայի օրինակով»։

«Հրապարակ»

Կիրակի օրերը Հայկ Ղալումյանին երբեւէ Իջեւան քաղաքի կամ Տավուշի մարզի այլ եկեղեցիներում պատարագի մասնակցելուց չեն տեսել, բայց նա այցելել էր Օհանավան, որպեսզի Հովհաննավանքում ներկա գտնվեր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, կարգալույծ եղած քահանա Տեր Արամի՝ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։