Լրահոս
Մամուլի տեսություն
09:38
04.12.25
81

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՔՊ-ն մինչեւ փետրվար ուզում է զավթել Գյումրիում իշխանությունը, որ ընտրությունների ժամանակ ձեռքում ադմինիստրատիվ լծակներ ունենա: 

«Ժողովուրդ»

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը արդեն չորրորդ անգամն է, ինչ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տապալում են ԱԺ նիստերը. խմբակցությունն այլեւս չի ենթարկվում նրանց:

«Փաստ»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ՝ ֆինանսական աղբյուրների, ծախսերի և գույքի վերաբերյալ տվյալների ստուգման։

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը Վեհափառի եւ եկեղեցու դեմ պայքարի մարտավարությունը փոխել է` խաչակրաց արշավանքը տեղափոխել է ներեկեղեցական տիրույթ՝ ներսից է քանդում եկեղեցին։

«Ժողովուրդ»

Նոյեմբերի 27-ին համացանցում տարածված տեսանյութի դեռահասին բռնության ենթարկողների մի մասի ծնողները զբաղեցնում են կրթական եւ իրավապահ համակարգերի պատասխանատու պաշտոններ։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի հետ։