Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
15.11.25
184

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանը քաստինգ է հայտարարել ԱԺ նախագահի պաշտոնի համար եւ թեկնածուների փնտրտուք է սկսել: 

«Հրապարակ»

Վերջին 1 շաբաթում ընդամենը 2 մասնակից էր հայտ լրացրել՝ մասնակցելու Աննա Հակոբյանի պլանավորած բարեգործական ընթրիքին։

«Հրապարակ»

Փաշինյանը հիմա էլ այցելում է համայնքներ եւ ներկայացնում իր «Իրական Հայաստանի» տեսլականը։

«Հրապարակ»

Հակոբ Արշակյանն այնքան է վիրավորված թիմից, որ մինչ այս պահը 2026 թ․ ընտրացուցակում ընդգրկվելու հայտ չի ներկայացրել։ 

«Փաստ»

Ամեն օր լրահոսում տարբեր տեղեկություններ են սպանությունների, վեճերի, «տուրուդմփոցի»: Իսկ ի՞նչ են անում, ընդհանրապես, իրավապահները: Ընդդիմադիրներին են լրտեսում: Հոգևորականներին են լրտեսում: Ընդդիմադիր բլոգերի են առևանգում: Հետո ընդդիմադիրների ու հոգևորականների վրա գործեր են սարքում, «ասֆալտին փռում», դատում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ բժիշկ-համաճարակաբան Եվգենիա Խաչատրյանի հետ։