Լրահոս
Մամուլի տեսություն
09:40
12.07.22
198

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»

Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ:

«Հրապարակ»

Ռուսական նոր ռազմաբազան տեղակայվելու է Այգեպար և Ոսկեպար բնակավայրերի, ինչպես նաև Նոյեմբերյան համայնքի տարածքում:

«Հրապարակ»

ՊՆ աշխատակիցներին արգելվել է սմարթ հեռախոսներով աշխատանքի ներկայանալ:

«Փաստ»

Հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ տպավորություն է ստեղծվում, որ պատերազմում պարտվել ենք ոչ թե իշխանությունների պատճառով, այլ որովհետև դավաճաններ կային, որոնք ինֆորմացիա են փոխանցել թշնամուն։

«Հրապարակ»

Արարատ Միրզոյանը նախարարությունում բաց մրցույթով աշխատանքի է ընդունել իր աներձագին, որին առաջիկայում պատրաստվում է գործուղել Սանկտ Պետերբուրգ՝ որպես հյուպատոս։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ: