Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
29.06.22
160

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»
Ցուցարարին խեղդող ոստիկանի պաշտոնը բարձրացրել են:

«Ժողովուրդ»
ՔՊ-ն որոշել է խորհրդարանական պաշտոններից զրկել ԱԺ դաշնակցական փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին:

«Հրապարակ»
Ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջանները չեն բնակեցվել:

«Հրապարակ»
Զարուհի Բաթոյանը, իր նախարար եղած ժամանակ, չարաշահումներ է կատարել. հիմա փորձում է մեղքը բարդել վարչության պետի վրա:

«Գոլոս Արմենիի»
Թուրքական ավիացիոն իշխանությունները չեն տրամադրել իրենց երկրի օդային տարածքը FLYONE ARMENIA ավիաընկերությանը՝ դեպի Լիբանան չվերթների իրականացման (overflight) համար:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ: