Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
25.02.23
86

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

ՀՀ-ում խոչընդոտում են ակտիվները գրանցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փեսայի ընկերության անունով:

«Փաստ»

Փաշինյանը հանձնարարել է՝ Աշոտյանին մեկուսացնելու միջոցներ կիրառել:

«Փաստ»

Ռուսական կողմը հասկացրել է Հայաստանի իշխանություններին, որ եթե վերջիններս աշխարհաքաղաքական կողմնորոշում են փոխում, ընկնում են Արևմուտքի գիրկը, Ռուսաստանն էլ կարող է կիրառել էներգետիկ գործիքակազմ, որը կարող է ենթադրել գազի նոր՝ միջազգային շուկայական գնի կիրառում:

«Հրապարակ»

Մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին «Վերադարձ Ղարաբաղ» ադրբեջանական ՀԿ նախագահ, հակահայ Թուրալ Գյանջալիևը 2 անգամ հակահայկական կեղտոտ ելույթ է ունեցել, որին իշխանականները չեն արձագանքել:

«Հրապարակ»

«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության ﬕջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը ԱԺ կայքում ներկայացվել է որպես հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ: