Լրահոս
Մամուլի տեսություն
09:21
17.06.25
88

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանը գիտակցում է, որ եկեղեցու դեմ գրառումները՝ հատկապես այս օրերին, իրեն չեն ներվի, ուստի սպասում են՝ ջրերը հանդարտվեն, որ նոր շարունակեն պատերազմը։

«Ժողովուրդ»

Չնայած, որ Մերձավոր արեւելքում իրավիճակը կտրուկ գերլարվել է, հարեւան Իրանը մահացու վտանգի առջեւ է, Հայատանի իշխանությունները շատ ակտիվ պատրաստվում են իշխող կուսակցության՝ ՔՊ վարչության սեպտեմբերին կայանալիք ընտրություններին:

«Հրապարակ»

ՔՊ վարչության անդամ 42 թեկնածու է առաջադրվել: Գործող կազմից չի առաջադրվել Արփի Դավոյանը՝ նա երեխայի է սպասում:

«Ժողովուրդ»

Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն է հայտարարագրել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  անվտանգության և էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ: