Լրահոս
Տնտեսական
14:00
23.11.24
148

Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը

Img default alt hy

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48,896-ով կամ 6.7%-ով:

Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։