Լրահոս
Քաղաքական
21:54
14.09.22
156

Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման․ Փաշինյան

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ նշելով, թե «որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման»։

«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել:

Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- գրել է նա: