Լրահոս
Հասարակական
23:10
27.09.22
130

Opel-ը Տառերի պուրակի մոտ մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Տառերի պուրակի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են: