Լրահոս
Հասարակական
19:32
15.09.22
199

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա զոհ և վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Երանոս գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները։ 

Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել դիատարին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ն էլ բախվել է գազալցակայանի մոտ տեղադրված գովազդային վահանակին։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: