Լրահոս
Հասարակական
19:00
18.06.25
173

Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Img default alt hy

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը:

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

◾️ Վանաձոր քաղաքում՝
✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին,
✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ,
✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։

◾️ Հրազդան քաղաքում՝ հունիսի 9-ին, 11-ին, 12-ին և 13-ին,

◾️ Գյումրի քաղաքում՝ հունիսի 13-ին,

◾️ Արարատ քաղաքում՝ հունիսի 10-ին։