Լրահոս
Քաղաքական
14:10
29.06.22
186

Ոչ թե ուղղություն, այլ խորհուրդ է տվել քննիչին. ԱԺ-ն լսում է գլխավոր դատախազի իշխանական թեկնածուին

ՔՊ-ականներն այսօր խորհրդարանի արտահերթ նիստում սկսել են քննարկել Հայաստանի գլխավոր դատախազի ընտրության հարցը: Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է իշխանականների թեկնածուն: Նա այս տարվա սկզբին հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու քրեական գործերը քննող քննիչին ուղղություն ցույց տալու համար: Այսօր նա խորհրդարանում հայտարարել է, որ ընդամենը խորհուրդ է տվել քննիչին: