Լրահոս
Իրավական
13:07
01.07.22
214

Ոչ սթափ վիճակում գտնվող պաշտպանության նախարարության ծառայողը Երևանի պետական համալսարանում կոտրել է դռան ապակին

Img default alt hy

 

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը կազմվել են հունիսի 27-ին Երևանի Պետական Համալսարանի անվտանգության աշխատակից Հայկ Կ-ի հաղորդման հիման վրա։ 

Վերջինս ոստիկանության կենտրոնական բաժին ահազանզ է տվել և հայտնել, որ այդ օրը, ժամը 06։00-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին։ 

Ոստիկանները պարզել են, որ նշված անձը հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Արտաշես Մ-ն, ով, գտնվելով ոչ սթափ վիճակում, կոտրել է ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին, ինչպես նաև համալսարանի հարակից տարածքում գտնվող սրճեփ սարքի ապակին՝ պատճառելով նյութական վնաս։ 

Արտաշես Մ-ն հայտնաբերվել ու գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ վերջինս հրաժարվել է բացատրություն տալուց։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արտաշես Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։