Լրահոս
Քաղաքական
22:19
01.09.22
78

«Ոչ հեշտ» 4 ժամ՝ Ալիևի հետ. «մոռացված Արցախ» և «Բաքվի օրակարգ»՝ Բրյուսելում

 

«Ակնհայտ է, որ բրյուսելյան հանդիպումն անցել է Բաքվի օրակարգով», վստահ է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

Խաղաղության համաձայնագրի մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության տեքստում ոչ մի խոսք չկա Արցախի մասին:

Այս տեսանկյունից Թևանյանը ծիծաղելի է համարում խաղաղության օրակարգն առաջ տանելու Փաշինյանի պնդումները: