Լրահոս
Քաղաքական
22:37
28.09.22
126

Ո՞վ կարող է զսպել Բաքվին, Անկարային. Քոչարյանն առաջարկում է անվտանգության ճարտարապետության համալրում

Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր մոտ 2 ու կես ժամանոց ասուլիս է տվել՝ մեկնաբանելով  անվտանգային, աշխարհաքաղաքական ու ներքաղաքական լայն սպեկտրի տասնյակ հարցեր, առաջարկելով ծանր դրությունից երկիրը դուրս բերելու երեք հիմնական ճանապարհ՝ հանրային կոնսոլիդացիա, բանակի հզորացում և անվտանգության ճարտարապետության վերագնահատում: 

«Հոգեհանգստի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի մաղթում»: Այս համեմատությամբ է երկրորդ նախագահը մեկնաբանել խաղաղության օրակարգն առաջ տանելու՝ իշխող քաղաքական թիմի համառությունը: