Լրահոս
Առողջապահական
14:35
17.06.22
181

Ո՞ւմ համար է վտանգավոր լոբին

Img default alt hy

«News.am»-ի փոխանցմամբ՝ սննդաբան Ելենա Կազանցևան նախազգուշացրել է, որ լոբու պատճառով օրգանիզմում քայքայման գործընթացներ են սկսվում։

Սննդաբանն ասել է, որ լոբու օգտակարությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան ճիշտ է այն պատրաստվել։ Կազանցևան ընդգծել է, որ լոբին եփելուց առաջ պետք է թրջել սառը ջրում և թողնել 8-12 ժամ։ Այնուհետև այն պետք է լվանալ հոսող ջրի տակ, տեղափոխել կաթսա, նորից վրան սառը ջուր լցնել 1-ը 3-ի հարաբերակցությամբ, այսինքն՝ 1 բաժակ լոբուն՝ 3 բաժակ ջուր։ Դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, ապա փակել կափարիչը և եփել մարմանդ կրակով 2 ժամ։

Աղը խորհուրդ է տրվում ավելացնել եփման ժամանակի ավարտից 15 րոպե առաջ։ Դրանից հետո պատրաստի լոբին պետք է տեղափոխել քամիչի մեջ՝ ավելորդ հեղուկը հեռացնելու համար։

Եփած լոբու հիմնական առավելությունն այն է, որ այն հարուստ է տարբեր սննդանյութերով և վիտամիններով: Այս ընդավոր բույսի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է հետևյալ դրական արդյունքների.

բարելավվում է նոր բջիջներ ձևավորելու օրգանիզմի ունակությունըմեծանում է մկանային ուժը և մեծանում մկանային զանգվածը
նվազում է արյան մեջ շաքարի մակարդակը
նվազում է արյան մեջ խոլեստերինի խտությունը
բարելավվում է բջիջների կողմից ճիշտ գենետիկ տեղեկատվության փոխանցումը
խթանվում է գլխուղեղի և լյարդի բջիջների աշխատանքը
բարելավվում է նյութափոխանակության ինտենսիվությունը;
լեղամուղ ազդեցություն է ունենում
խթանում է ստամոքսում աղաթթվի առաջացումը
ունենում է ցավազրկող և հակաբորբոքային ազդեցություն
բարելավում է սրտանոթային համակարգի և իմունիտետի աշխատանքը
ազատ ռադիկալներն արգելափակվում են
նվազում է օրգանիզմի վաղաժամ ծերացման ռիսկը
ամրապնդվում է նյարդային համակարգը
նորմալանում է հորմոնալ ֆոնը
անցնում է այտուցվածությունը
բարձրանում է հեմոգլոբինը
տեղի է ունենում արագ հագեցվածություն և չեզոքանում է սովի զգացումը
բարելավում է մաշկի, մազերի և եղունգների վիճակը։

Չնայած լոբու բազմաթիվ դրական հատկություններին, այս մթերքն ունի նաև հակացուցումներ։ Այսպես, լոբին խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի կամ աղիների խոցերի սրման, խոլեցիստիտի ախտանիշների ի հայտ գալու, միզաթթվի բարձր մակարդակի, հոդատապի և ալերգիայի դեպքում: Լոբին նաև հակացուցված է տարեցներին, մինչև 12 տարեկան երեխաներին և կրծքով կերակրող կանանց։