Լրահոս
Քաղաքական
10:18
20.09.22
210

Նույնիսկ ՔՊ-ի ներսում չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի հրաժարական տալ

Img default alt hy

«Փաստ» թերթը գրել է.

««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ քննարկումներ են ընթանում հավանական ֆորս-մաժորային վիճակների հետ կապված, բայց ոչ թե երկրի ու պետության, այլ իրենց իշխանությունը պահելու տեսանկյունից:

Բանն այն է, որ առկա հակամարտային բարդ վիճակը և ներքաղաքական ծանր ճնշումները մեծապես անհանգստացնում են քպականներին, ուստի մտածում են «պլան Բ»-երի ու «պլան Գ-երի» մասին, որպեսզի հանկարծ ու իշխանությունը չանցնի ընդդիմությանը: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նույնիսկ ՔՊ-ի ներսում չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի հրաժարական տալ։

Հիմա քննարկվում է այդ դեպքում սեփական թեկնածուին առաջադրելու և խորհրդարանում վարչապետ ընտրելու տարբերակը: Ըստ մեր տեղեկությունների, ամենաակտիվը քննարկվում է Սուրեն Պապիկյանի անունը: Բայց այստեղ էլ կա «աշխարհաքաղաքական» կողմնորոշումների բախում, քանի որ ՔՊ-ում բոլորը չեն արևմտամետ: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ քննարկվող «ֆորս-մաժորային» տարբերակներից է նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։