Լրահոս
Քաղաքական
17:05
14.09.22
131

Նույնիսկ այս ծանր պայմաններում երկիրը մարտական գործողությունների արդյունավետ վարման ռելսերի վրա ամբողջովին դրված չէ․ Աբրահամյան

Img default alt hy

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Ադրբեջանի գլխավոր խնդիրը ոչ այնքան հայկական բնակավայրերն են, որքան ստրատեգիական օբյեկտները, ռեսուրսները, կոմունիկացիաները։ Մի խոսքով, այն ամենը, ինչը կապված է երկրի կենսունակության և դիմադրողականության հետ։

Ադրբեջանում համարում են, որ եթե այդ մակարդակում իրենց խնդիրը լուծեն, մյուս խնդիրներն ավտոմատ կլուծվեն։

Նույնիսկ այս ծանր պայմաններում երկիրը մարտական գործողությունների արդյունավետ վարման ռելսերի վրա ամբողջովին դրված չէ։

Իշխանությունը ողջ ծանրությունը թողել է զինված ուժերի վրա, իսկ ինքը՝ քաշվել մի կողմ։

Հ․Գ. Սյունիքում եմ, տպավորություններս, տեսածս, առկա իրադարձությունները կներկայացնեմ ավելի ուշ», - գրել է Աբրահամյանը։