Լրահոս
Քաղաքական
19:21
14.09.22
90

Նորվեգիայի մշտական ներկայացուցիչը կարծում է, որ դեռ վաղ է խոսել ՀՀ և Ադրբեջանի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարության մասին

Img default alt hy

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության ընդունման մասին դեռ խոսք չկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուլը։

«Դեռ վաղ է այդ մասին խոսել»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին: