Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:07
30.09.22
103

Նորվեգիան հաղորդել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար սահմանների հնարավոր փակման մասին

Img default alt hy

Նորվեգիայի իշխանություններն ուժեղացնում են հսկողությունն ու բարձրացնում պատրաստականությունը Ռուսաստանի հետ սահմանին և անհրաժեշտության դեպքում կարող են այն փակել ռուսաստանցի զբոսաշրջիկների համար այնպես, ինչպես դա արել Է Ֆինլանդիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Նորվեգիայի արդարադատության և արտակարգ իրավիճակների նախարար Էմիլիե Էնգեր Մելը:

«Անհրաժեշտության դեպքում մենք արագ կերպով կփակենք սահմանը և փոփոխությունները կարող են տեղի ունենալ ամենակարճ ժամկետներում: Ֆինլանդիայի համեմատությամբ ավելի քիչ մարդիկ են ժամանում Նորվեգիա, և այստեղ իրադրությունն այլ Է: Ստուրսկուգը մեր միակ սահմանային կետն Է Ռուսաստանի հետ սահմանին»,-մեջբերվում Է նախարարի խոսքը թագավորության արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:

Մելը նաև հայտարարել Է, որ իշխանությունները սերտ երկխոսություն են վարում ոստիկանության և մաքսատան հետ այն բանի շուրջ, թե ինչ Է տեղի ունենում սահմանին, և հանգամանորեն ստուգում են բոլորին, ովքեր ժամանում են: Ինչպես ասվում Է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ, ներկայում կառավարությունը բարձրացնում Է պատրաստականությունը և հսկողությունը նորվեգա-ռուսական սահմանին՝ այս սահմանն անօրինականորեն հատելու աճող ռիսկի կապակցությամբ:

Ռուսաստանի հետ Նորվեգիայի սահմանն ունի 198 կիլոմետր երկարություն և անցնում Է հիմնականում Պասվիկ գետով: Նորվեգիայի կառավարությունը հայտարարում Է, որ պատրաստ Է այն նույն միջոցներին, որն արդեն սահմանել Է Ֆինլանդիան, բայց դեռ հետևելու Է իրադրությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: