Լրահոս
Հասարակական
15:00
30.06.22
525

Նորավանքի Աստվածածին եկեղեցու՝ երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ

Img default alt hy

Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով, Նորավանքի սբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու՝  երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ։

«Եվս մեկ անգամ հիշեցնում, հորդորում և պահանջում ենք՝ չբարձրանալ հուշարձանների պատերին, հետևել ցուցանակների ցուցումներին, դրանով իսկ չվտանգել սեփական կյանքը, առողջությունը»,-ասված է ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ։