Լրահոս
Արցախ
18:40
23.02.23
91

Նոր պետնախարար՝ Արցախում. Ադրբեջանի հետ բանակցելու համար պատրաստ են պատվիրակություն կազմել

Արցախի նախագահը պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատել է պաշտոնից՝ իր այդ որոշումը «մեծ ցավ» անվանելով: Արայիկ Հարությունյանը ուղիղ չի ասել, թե ինչու է ազատվել աշխատանքի 100 օրը այս շաբաթ ամփոփած Վարդանյանը: Ասել է՝ ամեն ինչ հնարավոր չէ հրապարակային ներկայացնել, քանի որ մեզ միայն մենք չենք լսում:

Այսբերգի միայն արտաքին մասը տեսնողներին խորհուրդ է տվել չքննադատել, որովհետև իրականությունը շատ ավելի բարդ է: