Լրահոս
Հասարակական
20:48
28.09.22
107

Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել են Opel Corsa-ն, Chevrolet-ն ու ВАЗ 21099-ը

Img default alt hy

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 17:30–ի սահմաններում  Նոր Հաճն - Գետամեջ գյուղի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 40-ամյա Էդգար Ս.-ի վարած Opel Corsa մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ, 38-ամյա Հայկ Մ.-ի վարած Chevrolet մակնիշի և Երևանի բնակիչ, ՌԴ քաղաքացի  52-ամյա Վալենտին Պ.-ի վարած ВАЗ 21099  մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ВАЗ 21099-ն ու Chevrolet-ն հայտնվել են գարեջրատան տարածքում: