Լրահոս
Հասարակական
10:44
29.06.22
96

«No problem» ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորների ինքնությունը պարզվել է

Img default alt hy

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացում պարզվել է հունիսի 24-ին Երևանում՝ ժողովրդին հայտնի «No problem» ավտոտեխսպասարկման կետում, տեղի ունեցած պայթյունի հետևանով հիվանդանոցներ տեղափոխված 5 վիրավորների ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներն են՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ՝ 67-ամյա Սևակ Իսրայելյանը, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Խաչատուր Ալեքյանը, Արարատի մարզի բնակիչ՝ 48-ամյա Մովսես Քամարյանը, Երևանի բնակիչ՝ 65-ամյա Արա Խաչատրյանը և Կոտայքի մարզի բնակիչ՝ 55-ամյա Դավիթ Հովհաննիսյանը։