Լրահոս
Քաղաքական
15:30
18.06.22
622

Շարժումը շարունակում է իր պայքարը․ Արտակ Զաքարյան

Img default alt hy

ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է.

«Շարժումը շարունակում է իր պայքարը:

Իշխանափոխության միջոցով երկիրը վերականգնելու է իր անվտանգությունը, կայուն խաղաղությունը, հանրային համերաշխությունը և քաղաքացիների բարօրությունը: Սուտը, կեղծիքը, հայհոյախառը տգիտությունն ու պարտվողական քաղաքականությունը պետք է իսպառ դուրս մղել մեր երկրի կյանքից:
Հայը միշտ եղել է և կլինի արժանապատիվ ազգ` հարգանք պահանջող և հարգալից:

Ստորաքարշությունը բնորոշ է միայն կապիտուլյանտներին: Իսկ  մենք նրանց տեսակից չենք, մենք  մերժում ենք քաղաքական և կենցաղային տգիտությունը, անգրագիտությունը, ողորմելիությունը, նախանձը, որկրամոլությունն ու դավաճանությունը:

Իշխանությունը պետք է լինի բարոյական: Անբարո իշխանությունները ոչ մի երկրում համընդհանուր բարիք, արդարություն, համերաշխություն և խաղաղություն չեն բերել: Նիկոլիզմն անբարո իշխանություն է և պետք է արմատախիլ արվի Հայաստանից ու Արցախից»։