Լրահոս
Քաղաքական
17:37
29.09.22
90

Նիկոլ Փաշինյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ առաքելության աշխատանքների նախնական արդյունքները

Img default alt hy

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ առաքելության աշխատանքների շրջանակում այսօր Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ առաքելության աշխատանքների նախնական արդյունքները, կողմերը մանրամասն քննարկել են դրանք ու տարածաշրջանում ստեղծված վիճակը։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված էին կազմակերպության առանձին մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։

Առաքելության աշխատանքի արդյունքում նախատեսվում է զեկույց ներկայացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և առաջարկներ անել դրա կարգավորման համար։